ԱՄՆ-ում պատժվել է Բայդենի իմպիչմենթը պահանջող կոնգրեսականը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է հանրապետական Մարջորի Թեյլոր Գրինին օրենսդիր մարմնի երկու հանձնաժողովներից հեռացնելու համար: Հունվարի 21-ին նա ներկայացրել էր բանաձևի նախագիծ, որով նախատեսվում էր իմպիչմենթի ենթարկել նոր ընտրված նախագահ Ջո Բայդենին, գրում է Reuters-ը:
Ներկայացուցիչների պալատի 299 անդամ, այդ թվում ՝ 11 հանրապետական, կողմ են արտահայտվել կարգապահական պատասխանատվության միջոցներին, 199-ը՝ դեմ: Գրինը կհեռացվի կրթության ու աշխատանքի և բյուջետային հանձնաժողովներից:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակից Գրինին դեմոկրատներն ու որոշ հանրապետականներ նախկինում հաճախ են քննադատել դավադրության տարբեր տեսություններին հավատարիմ լինելու համար:
Կարծիքներ