Կիևում պայթյուններ են որոտացել․ օդային տագնապ է հայտարարված մի քանի մարզերում
Ուկրաինայի Կիևի մարզում գիշերը պայթյուններ են որոտացել, գործարկվել է հակաօդային պաշտպանության համակարգը (ՀՕՊ)։
Այս մասին հայտնել է Կիևի տարածաշրջանային ռազմական վարչությունը։
«Տարածաշրջանում հակաօդային պաշտպանության ուժեր են գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ներկայում օդային տագնապի ռեժիմ է հայտարարվել երկրի Կիևի, Պոլտավայի, Սումիի, Խարկովի, Խմելնիցկիի և Չերկասիի մարզերում։
Կարծիքներ