Գերմանիայի ԱԳ նախարարն Օդեսայում է․ անվտանգության նկատառումների տեսանկյունից նրա այցի մասին չի հայտարարվել
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման երկրորդ տարելիցին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքն Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի ուղեկցությամբ այցելել է Օդեսա։
Անվտանգության նկատառումներից ելնելով Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի Ուկրաինա այցի մասին չի հայտարարվել։
Այս մասին գրում է dw.com-ը։
Չնայած նրան, որ Բերբոքն արդեն հինգերորդ անգամ է այցելում Ուկրաինա, բայց սա նրա առաջին այցն է Օդեսա։
Կարծիքներ