ԿԳՄՍՆ գիտամեթոդական խորհուրդը հաստատել է մի շարք հուշարձանների վերականգնման ու բարեկարգման էսքիզային նախագծերը

ԿԳՄՍՆ գիտամեթոդական խորհուրդը հաստատել է մի շարք հուշարձանների վերականգնման ու բարեկարգման էսքիզային նախագծերը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի հերթական նիստը:

Նիստում քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 7 էսքիզային նախագիծ, որից 5-ն արժանացել է հավանության:

Քննարկված և հաստատված էսքիզային նախագծերի թվում են «ՀՀ Վայոց մարզի Զորաց վանքի եկեղեցու, գավթի, պարսպապատերի և կցակառույց կացարանների ամրակայման, նորոգման և տարածքի բարեկարգման», ՀՀ Շիրակի մարզի «Մարմաշենի վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգում և հարակից տարածքի բարեկարգում» ենթածրագրի Մարմաշեն վանական համալիրի լուսավորության տեղադրման և տարածքի բարեկարգման, «ՀՀ Լոռու մարզի Ամրակից գյուղի Սբ. Նիկոլայ եկեղեցու ամրակայման, վերականգնման, թանգարանացման և տարածքի բարեկարգման» և ևս 2 էսքիզային նախագիծ:

Նշենք, որ Ամրակից գյուղի Սբ. Նիկոլայ եկեղեցու ամրակայման, վերականգնման, թանգարանացման և տարածքի բարեկարգման էսքիզային նախագիծն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության պատվերով:

Նիստի մյուս հարցերից մեկն ուղարկվել է լրամշակման, մեկը՝ մերժվել:

Գիտամեթոդական խորհուրդը խորհրդակցական մարմին է, որը գործում է լիազորված մարմնի կազմում և բաղկացած է հուշարձանների հետազոտման, պահպանության, վերականգնման ու օգտագործման բնագավառների առավել փորձառու մասնագետներից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում