Վթարի հետևանքով մի շարք թաղամասեր հոսանքազրկվել են

Վթարի հետևանքով մի շարք թաղամասեր հոսանքազրկվել են

«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Զովունի 220/110/10 կՎ» ենթակայանում տեղի ունեցած վթարի պատճառով այսօր՝ ժամը 17:55-ից տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատում, որի հետևանքով հոսանքազրկվել են Քանաքեռավան, Զովունի, Դավթաշեն, վարչական շրջանների մի շարք թաղամասեր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵՆ-ից։ 

«Արվում է առավելագույնը հնարավոր սեղմ ժամկետում վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում