Ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը

Հունիսի 22-ին, ժամը 02։11-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան արգելափակվել է Սևան-Գավառ ավտոճանապարհի 1-ին կմ-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը։ Ջրափրկարարները լճից դուրս են բերել մեկ դի։
Կարծիքներ