Լույս է տեսել «Հայաստանի Հանրապետության կերտման հերոսապատումը» հատորը

Լույս է տեսել «Հայաստանի Հանրապետության կերտման հերոսապատումը» հատորը

Լիբանանի «Ազդակ» օրաթերթը հրատարակել է թերթի աշխատակից, սիրիահայ բանասեր Ավո Կաթրջյանի աշխատությունը Հայաստանի առաջին Հանրապետության մասին։ ։ Գրքի բովանդակությունը «Ազդակ»-ում լույս տեսած հոդվածաշարքն է, որը տպագրվել է Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով։  

Գրքում ներկայացվել են իրադարձությունների ժամանակացույցը, Հանրապետության կերտիչները եւ մայիսքսանության խորհրդին անդրադարձող հայրենի եւ սփյուռաքահայ գործիչների եւ մտավորականների մտածումները։ 

528 էջից բաղկացած գրքի հովանավորն է լիբանանահայ պետական-հասարակական գործիչ Հակոբ Բագրատունին։    

Հետևեք մեզ նաև Տելեգրամում