Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության 102 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում դեկտեմբերի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 102 նոր դեպք, մահվան 1 դեպք է գրանցվել:
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ առողջացել է 282 քաղաքացի: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 4447 բուժառու:
Հայաստանում թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2, 535,650-ի: Ընդհանուր հաստատված դեպքերի թիվը կազմում է 344,481, մահերի թիվը՝ 7 943:
Կարծիքներ