Ռոսկոմնադզորը ՌԴ-ում արգելափակել է «Новая газета»-ի կայքի հասանելիությունը

Ռոսկոմնադզորը ՌԴ-ում արգելափակել է «Новая газета»-ի կայքի հասանելիությունը

Ռոսկոմնադզորը Ռուսաստանի Դաշնության  տարածքում սահմանափակել է «Новая газета»-ի կայքի և նույն լրատվամիջոցի «Свободное пространство» նախագծի հասանելիությունը:

Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

Ռոսկոմնադզորն իր որոշումը բացատրել է նրանով, որ դրանք հանդիսանում են լրատվամիջոցի` ավելի վաղ արգելափակված մյուս ռեսուրսների «հայելի» կայքեր: Պարբերականի մամուլի քարտուղար Նադեժդա Պրուսենկովան հայտարարել է, որ լրատվամիջոցը մտադիր է որոշումը բողոքարկել դատարանում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում