Բաց Եվրասիա՝ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ. Մեդվեդևը նշել է Ռուսաստանի նպատակը Ուկրիանայում
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում անդրադարձել է Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության ամենակարևոր նպատակին, որը որոշվում է մարտադաշտերից դուրս:
Նրա խոսքով, Ուկրաինայի ապառազմականացման և «ապազգայնացման» նպատակները, որոնք դրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, րոպեական չեն կատարվում և չեն իրագործվելու «միայն մարտի դաշտերում»։
«Այսօրվա ուկրաինացիների մի մասի արյունոտ ու կեղծ առասպելներով լի գիտակցությունը փոխելն ամենակարևոր նպատակն է։ Նպատակ՝ հանուն ուկրաինացիների ապագա սերունդների խաղաղության և վերջապես Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ բաց Եվրասիայի կառուցման»,- գրել է Մեդվեդևը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:
Կարծիքներ