Արտավազդ Հարությունյանը ևս դուրս եկավ կիսաեզրափակիչ. Ըմբշամարտի Մ17 ԵԱ

Արտավազդ Հարությունյանը ևս դուրս եկավ կիսաեզրափակիչ. Ըմբշամարտի Մ17 ԵԱ

Բուխարեստում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Այսօր մրցագորգ է դուրս եկել 4 հայ ըմբիշ: Ինչպես արդեն տեղեկարցել էինք, 48 կգ քաշային Սաշա Պետրոսյանն եկու հաղթանակ է տարել և դուրս է եկել կիսաեզրափակիչ: Իսկ քիչ առաջ կիսաեզրափակիչ դուրս եկավ նաև 55 կգ քաշային Արտավազդ Հարությունյանը:

1/8 եզրափակչում հայ ըմբիշը ժամանակից շուտ 10-0 հաշվով հաղթեց չեխ Դանիել Գուրբովիչին, այնուհետ 1/4 եզրափակչում 8-3 հաշվով առավելության հասավ մոլդավացի Իոն Բուլգարուի նկատմամբ:
Կիսաեզրափակչում Արտավազդը կմրցի ադրբեջանցի Ջամալ Աբբասովի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում