Բրիտանիան չի ավելացնի միջուկային մարտագլխիկների թիվը
Մեծ Բրիտանիան չի ծրագրում էլ ավելի մեծացնել միջուկային մարտագլխիկների թիվը՝ ուկրաինական իրադարձությունների ֆոնին։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության փոխնախարար Դեյվիդ Ուիլյամսը` ելույթ ունենալով Լոնդոնի պետական կառավարման ինստիտուտում։
Իր հերթին, Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինը նշել է, որ բրիտանական կառավարությունը խախտել է մի շարք միջազգային պայմանագրեր՝ ընտրելով երկրի միջուկային ներուժը զարգացնելու ուղղությունը, գրում է ՏԱՍՍ-ը։
Կարծիքներ