ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը դատապարտել է միակողմանի պատժամիջոցների ընդունումը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը դատապարտել է միակողմանի պատժամիջոցների ընդունումը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը Ժնևում իր 49-րդ նստաշրջանում կոչ է արել պետություններին դադարեցնել միակողմանի պատժամիջոցների ընդունումը՝ դատապարտելով դրանց օգտագործումը որպես քաղաքական և տնտեսական ճնշման միջոց։ 47 երկրներից 27-ը, այդ թվում՝ Ռուսաստանը, Չինաստանը և Հնդկաստանը, կողմ են քվեարկել հինգշաբթի նիստում հաստատված համապատասխան բանաձևին, իսկ 14 պետություն՝ ներառյալ ԱՄՆ-ը, ԵՄ երկրները, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան, դեմ են արտահայտվել, իսկ վեց պատվիրակություններ ձեռնպահ են մնացել քվեարկությունից։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ բանաձևում ասվում է, որ խորհուրդը խստորեն դատապարտում է «որոշ ուժերի» կողմից պատժամիջոցների շարունակական միակողմանի կիրառումը որպես ճնշման միջոց, ներառյալ քաղաքական և տնտեսական, որպեսզի թույլ չտան երկրներին օգտվել «ազատ և անկախ որոշումներ կայացնելու իրավունքից»: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում