Ես ժպտացի ու ողջունեցի նրանց. Անդրեասյանը՝ իրեն թուրք անվանած ակցիայի մասնակիցների մասին
Մի քանի հարյուր մարդիկ էին բողոքի ակցիա իրականացնում այսօր «Մարիոթ» հյուրանոցի դիմաց և սուլում էին իմ հետևից, հնչեցնում քննադատություններ, իսկ ոմանք էլ՝ վիրավորանքներ:
«Մարիոթ» հյուրանոցում անցկացվող Freedom House միջազգային կազմակերպություն կազմակերպած՝ «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորումի ժամանակ այս մասին ասել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով ընդդիմության ներկայացուցիչների՝ իրեն ուղղված «Գետինը մտնես, թուրք, ամոթ քեզ» կոչերին:
«Ես ժպտացի ու ողջունեցի իրենց, մաղթեցի առողջություն ու բարօրություն: Կարծում եմ՝ որպես Կառավարություն, այս այսօր էլ, երեկ էլ, վաղն էլ մենք հենց այս եղանակով փորձելու ենք ժողովրդավարությունը դարձնել իրական Հայաստանում»,- ընդգծել է նախարարը:
Հիշեցնենք, որ «Մարիոթ» հյուրանոցում կազմակերպված ֆորումին մասնակցում են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լիլ Թրեյսին: Ընդդիմության ներկայացուցիչներն էլ, որոնք ակցիան էին իրականացրել հյուրանոցի դիմաց, բղավել էին մի շարք կոչեր, որոնցից են, օրինակ, «Առանց Թրեյսի Հայաստան», «Հեռացի՛ր, Թրեյսի»:
Կարծիքներ