Գյումրեցի Գարիկ Կարապետյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց՝ սահմանելով Եվրոպայի ռեկորդ
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ 178 կգ արդյունքով: 20-ամյա Գարիկ Կարապետյանը այս արդյունքով նաև Եվրոպայի երիտասարդական ռեկորդ է սահմանել:
Այս վարժությունում երկրորդ արդյունքը ցույց է տվել Վրաստանի ներկայացուցիչ Չխեիձեն՝ 173 կգ-ով, իսկ եռյակը եզրափակել է գերմանացի Մաթեուս Հոֆմանը՝ 172 կգ-ով:
Քիչ անց կմեկնարկի հրում վարժությունը, որի համար Կարապետյանը նախնական 210 կգ է պատվիրել:
Կարծիքներ