Սլովակիայի ԱԳՆ-ը մարդասիրական օգնություն կտրամադրի Ղարաբաղում հակամարտությունից տուժած բնակչությանը

Սլովակիայի ԱԳՆ-ը մարդասիրական օգնություն կտրամադրի Ղարաբաղում հակամարտությունից տուժած բնակչությանը

Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարարությունը անհապաղ մարդասիրական օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտությունից տուժած բնակչությանը:

ԱԳՆ հայտարարության համաձայն, երկիրը 25 000 եվրոյի ֆինանսավորում կտրամադրի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով, որը միակ միջազգային կազմակերպությունն է, որը մուտք ունի հակամարտության ամբողջ գոտի: Միջոցները կօգտագործվեն բժշկական պարագաներ եւ հիմնական սննդամթերք գնելու համար:

«Մեծ տեղ է հատկացվում քաղաքական շահերին, պահանջներին կամ պատմական սխալներին, սակայն հաճախ մոռացվում է, որ հազարավոր հասարակ մարդիկ կորցնում են իրենց տները, հիմնական կարիքներին հասանելիությունը կամ նույնիսկ իրենց կյանքը: Ուստի մենք որոշեցինք անհապաղ օգնություն ցուցաբերել այն մարդկանց, ովքեր տուժել են այս հակամարտության հետեւանքով պատերազմի երկու կողմերում»,- ասել է նախարար Իվան Կորչոկը:

Ռազմական գործողությունները սկսվելուց անմիջապես հետո Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարարությունը դատապարտել էր հակամարտության բռնի լուծումը եւ պատերազմող կողմերին կոչ էր արել հնարավորինս շուտ վերսկսել քաղաքական բանակցությունները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում