Հայաստանում հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրվել է ջրծաղիկի շուրջ 15 հազար դեպք
Հայաստանում 2022 թվականի հունվար- սեպտեմբեր ամիսներին վարակային հիվանդություններից ամենաշատն արձանագրվել են ջրծաղիկի դեպքեր:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՀՀ վիճակագրական կոմիտեին, Հայաստանում գրանցվել է ջրծաղիկի 14980 դեպք, որից մինչև 18 տարեկանների դեպքերի թիվը 12542 է: Նույն ժամանակաշրջանում 0-2 տարեկան 1193 երեխա է վարակվել ջրծաղիկով:
2022 թվականի հունվար-սեպտեմբերին գրանցվել է կենդանիների կողմից տուժելու 5060 դեպք, որից մինչև 18 տարեկանների 1676 դեպք է գրանցել:
Այս տարվա նույն ժամանակահատվածում թոքաբորբի չճշտված հարուցիչով 4380 դեպք է արձանագրվել, որից 18 տարեկանների մոտ դեպքերի ընդհանուր թիվը կազմել է 1529:
Կարծիքներ