Աննա Հակոբյանն այցելել է գերի չհանձնվելուց հետո սպանված Տարոն Անդրեասյանի ընտանիքին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը իր էջում գրում է.
Մեծ պատիվ էր ինձ համար Արարատի մարզի Մխչյան համայնքում գտնվող Անդրեասյանների օջախում հյուրընկալվելը: Ամենաիսկական հայկական օջախ, որտեղ ծնվել, մեծացել, ու դաստիարակվել է Տարոն Անդրեասյանը։ Այս ընտանիքում է ձեւավորվել հայ տղամարդու՝ եզակի հանդիպող այն տեսակը, որով մի քանի միլիոնն այդքա՜ն հպարտանում է՝ նրբորեն, բայց միեւնույն ժամանակ չհիմնավորված «առատաձեռնությամբ» սեփական անձն էլ տեսակի բաժնետեր դարձնելով։
-Մամ, էդքան տխուր ա հա՞ վիճակը, էդ կռվող չկա՞, որ արդեն ննջարաններ են հասնում… Ես գալիս եմ։
Այսքանն է Տարոնը հեռախոսով ասել իր մայրիկին 2020 թվականի հոկտեմբերի 3-ին։ Հոկտեմբերի 4-ին ՌԴ-ից ժամանել է Հայաստան, հոկտեմբերի 5-ին գնացել է Պաշտպանության նախարարություն եւ կամավորագրվել հայրենիքի պաշտպանությանը։ Մնացածը՝ գիտեք։
Հ.Գ. Գիտեմ, որ Տարոնը պատերազմի ժամանակ Հայաստան վերադարձած եւ առհասարակ կամավորությամբ հայրենիքի պաշտպանության՝ մահացու վտանգավոր գործը ստանձնած միակ հայ տղամարդը չէ։ Բայց թե քանի հոգի են նրանք՝ չգիտեմ։ Պետական գաղտնիք կլինի դա։
Կարծիքներ