Արյան հետազոտությունը հնարավորություն կտա հայտնաբերել չարորակ ուռուցքների շուրջ 50 տեսակ

Արյան հետազոտությունը հնարավորություն կտա հայտնաբերել չարորակ ուռուցքների շուրջ 50 տեսակ

Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայությունը կփորձարկի արյան հետազոտության՝ ԱՄՆ-ում մշակված նոր մեթոդը։ Այն հնարավորություն կտա հայտնաբերել չարորակ ուռուցքների շուրջ 50 տեսակ՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հաջորդ տարի Անգլիայի 165 հազար բնակիչ հնարավորություն կստանա անցնելու նշված հետազոտությունը: Եթե ​​մեթոդն արդյունավետ լինի, ապա մինչև 2024 թվականը հետազոտություն կանցնի արդեն մոտ մեկ միլիոն բրիտանացի։

ԱՄՆ-ում նույնպես փորձարկումներ կանցկացվեն։ Նախատեսվում է ներգրավել 50 տարեկան և ավելի բարձր տարիքի շուրջ 6,200 կամավորի:

Ըստ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայության՝ նոր մեթոդի շնորհիվ քաղցկեղը հնարավոր կլինի հայտնաբերել ավելի վաղ փուլերում։

Մեթոդի փորձարկման արդյունքները կամփոփվեն մինչև 2023 թվականը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում