Շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու. Ավինյանը՝ տրանսպորտի վարորդների գործադուլի մասին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրել է.
«Սիրելի՛ երևանցիներ,
ինչպես արդեն տեղյակ եք, վաղ առավոտից հասարակական տրանսպորտի վարորդների մի մասը իրականացնում են գործադուլ, որի հետևանքով հազարավոր քաղաքացիների տեղաշարժման անհարամարություններ են պատճառվել։
Նախ, ուզում եմ ներողություն խնդրել երևանցիներից ստեղծված իրավիճակի համար, միևնույն ժամանակ՝ հստակ արձանագրեմ, որ որևէ տեսակի շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու։
Կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության»։
Կարծիքներ