ՀՀ և Հնդկաստանի քաղաքական երկխոսությունը դուրս է ավանդական օրակարգի շրջանակներից. Միրզոյան
Հնդկաստանի անկախության օրվա առիթով Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի արտգործնախարար Ջայշանկարին:
«Անկեղծ շնորհավորանքներ եմ հղում իմ գործընկերոջն ու լավ բարեկամ Սուբրամանյամ Ջայշանկարին և Հնդկաստանի ժողովրդին, որոնք նշում են Անկախության 78-րդ տարեդարձը: Մենք կապված ենք քաղաքակրթական կապերով, իսկ մեր ներկայիս քաղաքական երկխոսությունը դուրս է ավանդական օրակարգի շրջանակներից»,- գրել է արտգործնախարարը X-ի իր միկրոբլոգում:
Կարծիքներ