Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը երկու ամսով կկալանավորվի
Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը երկու ամսով կկալանավորվի։ Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը և մեղադրյալ Խաչատուրովի նկատմամբ կիրառել կալանք խափանման միջոցը՝ երկու ամիս ժամկետով:
Հիշեցնենք, որ դատախազությունը հատուկ վերանայման բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:
Կարծիքներ