Իսրայելն ամրապնդում է պաշտպանական համակարգերը
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ ամրապնդել է պաշտպանությունը ճակատներն և պատրաստ է ցանկացած սցենարի։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՑԱԽԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարիի խոսքերը։
«Մենք բարձր պատրաստության մեջ ենք բոլոր ճակատներում իրադարձությունների ցանկացած զարգացման համար: Մենք ամրացրել ենք մարտական զորամասերն այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է, ուժեղացրել ենք ՀՕՊ համակարգերը, և մեր ինքնաթիռները պատրաստ են ինչպես պաշտպանության, այնպես էլ հարձակման», - հայտարարել Է Հագարին։
Ավելի վաղ՝ Սիրիայում Իրանի դեսպանը հայտարարել էր, որ Թեհրանը վճռական պատասխան կտա Իսրայելի հարվածին։
Ապրիլի 1-ին Իսրայելը հրթիռային հարված էր հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի դեսպանատան հարևանությամբ գտնվող առանձնատունը, վնասվել էր նաև դիվանագիտական ներկայացուցչության շենքը: Մի շարք աղբյուրներ հայտնում են, որ հարձակման հետևանքով զոհվել է 5-ից 7
մարդ։
Կարծիքներ