Հրդեհ Իջևան քաղաքում

Հրդեհ Իջևան քաղաքում

Նոյեմբերի 1-ին, ժամը 18:04-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի թիվ 29 հասցեում գտնվող քարի արտադրամասի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է քարի արտադրամասի տանիքում (600 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:00-ին, մարվել՝ 21:59-ին: Մասամբ այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 100 քմ) և խոտածածկույթ (1000 քմ):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում