Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններն իրենց ներքին գործն են․ ԱԺ նախագահ
Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները իրենց ներքին գործն են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ արձագանքելով «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության կողմից Ռուսաստանում իրականացրած գործողություններին, և թե ինչ անդրադարձ այն կունենա տարածաշրջանի վրա։
«Դա իրենց ներքին գործն է։ Բնական է, տարածաշրջանի վրա բացասական անդրադարձ կունենա, որովհետև յուրաքանչյուր աշխարհի կետում անհանգիստ իրադարձությունները, ապստամբությունները դրական չեն կարող լինել։ Էլ չեմ ասում, որ տարբեր ձևերով, տարբեր պայմանագրերով կապված ենք Ռուսաստանի Դաշնության հետ: Բայց այդ ամենն իրենց ներքին գործն է»,- ասաց Սիմոնյանը։
Կարծիքներ