ԱԺ աշխատակազմը ձգտում է զարգացնել իր կարողությունները․ դասընթաց է անցկացվել ԱԺ պատգամավորների օգնականների համար
ԱԺ աշխատակազմը ձգտում է զարգացնել իր կարողությունները եւ քայլել ժամանակին համընթաց, հայտնում են ԱԺ-ի լրատվության բաժնից։
«Ազգային ժողովի աշխատակազմն ունի մի շարք ստորաբաժանումներ ու վարչություններ, եւ ԱԺ պատգամավորների օգնականներն աշխատակազմի կարեւոր մասն են։
Նախորդ շաբաթ Գյումրիում կազմակերպված էր դասընթաց, որի նպատակն էր ութերորդ գումարման ԱԺ աշխատանքներն ավելի համակարգված եւ արդյունավետ դարձնելը։
ՀՀ Ազգային ժողովի գործընթացների եւ ընթացակարգերի ներածական դասընթացը պատգամավորների օգնականների համար կազմակերպվել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում, ինչի համար ԱԺ աշխատակազմը շնորհակալ է միջազգային գործընկերներին եւ շահագրգիռ է էլ ավելի ակտիվ համագործակցության դաշտ ունենալ»,- ասված է ԱԺ տարածած հաղորդագրության մեջ։
Կարծիքներ