Քաղցկեղի դեմ պայքարը մեր առաջնահերթություններից է. Ավանեսյանը՝ «The Max Foundation»-ի ներակայացուցիչներին

Քաղցկեղի դեմ պայքարը մեր առաջնահերթություններից է. Ավանեսյանը՝ «The Max Foundation»-ի ներակայացուցիչներին

«Քաղցկեղի դեմ պայքարը մեր առաջնահերթություններից է, այս դժվարին ճանապարհին շատ եմ կարևորում միջազգային գործընկերների հետ համագործակցությունը»,- ընդունելով «The Max Foundation» հիմնադրամի ներակայացուցիչներին` նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

 

Այս հիմնադրամի աջակցությամբ արյան չարորակ հիվանդություններ և սոլիդ ուռուցքներ ունեցող շուրջ 800 բուժառու անվճար ստանում է թանկարժեք դեղեր:

 

«The Max Foundation»-ի պատվիրակության ղեկավար Փեթ Գարսիա-Գոնսալեսը խոսել է կազմակերպության առաջիկա ծրագրերից, ներկայացրել համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

 

Հիմնադրամի պատվիրակությունը եղել է նաև ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության ազգային կենտրոնում, ծանոթացել նոր կառուցված Արյան բանկի պայմաններին, եղել Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում