Լեռնային Ղարաբաղում էլեկտրաէներգիայի մատակարարումը ամբողջությամբ վերականգնված է
Լեռնային Ղարաբաղում էլեկտրամատակարարման համակարգը ռուս խաղաղապահների օգնությամբ ամբողջովին վերականգնվել է, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: «Խաղաղապահների միջոցով ամբողջությամբ վերականգնվել է էլեկտրամատակարարման համակարգը: Դրա համար իրականացվել են 18 կիլոմետր էլեկտրահաղորդման գծերի և 50 հենասյուների նորոգումներ: 24 բնակավայրերում վերականգնվել է անխափան էլեկտրամատակարարումը, որի ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան 12 հազար մարդ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ