Թուրքիան պատրաստակամ է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա. Bloomberg

Bloomberg-ը հայտնել է Թուրքիայի պատրաստակամության մասին՝ իր զինվորականներին որպես խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա։
Գործակալության զրուցակիցների խոսքով՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի սկզբին Անկարայում կայացած հանդիպումների ժամանակ այդ հարցը քննարկել է Վլադիմիր Զելենսկու և Սերգեյ Լավրովի հետ։ Աղբյուրները նշում են, որ Թուրքիան չի մասնակցի խաղաղապահ առաքելություններին, քանի դեռ չի ներառվել խաղաղապահ ուժերի ստեղծման հետ կապված բոլոր խորհրդակցությունների և նախապատրաստական աշխատանքների մեջ։
Ռուսական կողմը Թուրքիային կոնկրետ պատասխան չի տվել Ուկրաինա հնարավոր խաղաղապահներ ուղարկելու վերաբերյալ։ ՌԴ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրի խոսքով՝ այդ հարցը առաջնահերթություն չի համարվում։
Կարծիքներ