Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կվերաբերեն ռազմական եւ տնտեսական ոլորտներին. Մակրոն

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կվերաբերեն ռազմական եւ տնտեսական ոլորտներին. Մակրոն

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կվերաբերեն ռազմական եւ տնտեսական ոլորտներին: Այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մինչ այդ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ազդարարել Էր Մոսկվայի դեմ Ուկրաինայի իրադրության պատճառով «ամենակոշտ» սահմանափակումների փաթեթի մասին: Նրա խոսքով՝ «Ռուսաստանի ղեկավարությունը կբախվի աննախադեպ մեկուսացման»:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժողովրդին հղած իր ուղերձում հայտարարել Է Դոնբասում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին: Նա հավաստիացրել Է, որ Մոսկվայի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, այլ միայն նրա ապառազմականացումն ու դենացիֆիկացումը:

Պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ ոչ մի հարված չեն հասցնի Ուկրաինայի տարածքի քաղաքացիական օբյեկտներին, այլ միայն ռազմական ենթակառուցվածքին, խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում