Ֆրանսիայում կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել

Ֆրանսիայում կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել

Ֆրանսիացի քաղաքական գործիչները երկրում տեղի ունեցած ծայրահեղականների հարձակումները գնահատում են որպես քաղաքացիական պատերազմի սկիզբ։
«Սա Ֆրանսիայում քաղաքացիական պատերազմի սկիզբն է։ Սա վերջին 40 տարվա ֆրանսիական քաղաքական դասի անիրազեկության, բարեսրտության, անարդյունավետության եւ վախկոտության արդյունք է»,- ասել է «Հանուն Ֆրանսիայի»  շարժման ղեկավար, նախագահի նախկին թեկնածու Ֆիլիպ դե Վիլյեն:

«Հարկավոր է արտակարգ դրության օրենսդրություն, պետք է պատերազմ սկսել նրանց դեմ, ովքեր պատերազմ են հայտարարել մեզ, եւ չկանգնել պացիֆիզմի դիրքերում, այն  մեզ զինաթափում է, և  դա տեղի է ունենում վերջին 40 տարիների  ընթացքում»,- ասել է դե Վիլյեն:

Նրա հետ համաձայն է «Ժողովրդական հանրապետական» միության ղեկավար Ֆրանսուա Ասելինոն։

«Ամեն ինչ կարծես գնում է նրան, որ քաղաքացիական պատերազմ կսկսվի», - ասել է նա:

Նրա կարծիքով ՝ իսլամական երկրներից ներգաղթի հարցով ֆրանսիայում քաղաքական բանավեճերում հակասություն կա, ինչը խանագրում է։

«Նույն մարդիկ, ովքեր խրախուսում էին այդ համակարգը, հիմա ուզում են, որ լինի խոսքի ազատություն, որը ծաղրանկարներ նկարելն է, որոնք որպես ծայրահեղ վիրավորանք են ընկալվում այն մուսուլմանների կողմից, ովքեր եկել են մեր երկիր: մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում»

Նա նաև հավելել է, որ միևնույն է, իրենք չեն կարող փոխել մահմեդականներին, ովքեր  մեծամասամբ շատ ցավագին են ընդունում իսլամի հետ կապված ամեն ինչ: 


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում