Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունը պետք է արտացոլվեն խաղաղության բանակցությունների գործընթացում. Շոլց
![Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունը պետք է արտացոլվեն խաղաղության բանակցությունների գործընթացում. Շոլց](https://freenews.am/uploads/images/image_750x_67b0c37bda2cc.jpg)
Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անկախությունը պետք է անպայման արտացոլվեն խաղաղության բանակցությունների գործընթացում։
Այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
«Ազատությունն ու ժողովրդավարությունը նրանց թշնամիներից պաշտպանելն այն է, ինչը մեզ միշտ միավորել է որպես անդրատլանտյան համայնք: Մենք որպես ազատության և ժողովրդավարության ջատագովներ՝ կանգնած են Ուկրաինայի կողքին»,- հայտարարել է Շոլցը՝ ընդգծելով, որ Գերմանիան ողջունում է ԱՄՆ կառավարության դիրքորոշումը՝ Ուկրաինայի ինքնիշխանության պահպանման ուղղությամբ համատեղ ջանքեր գործադրելու հարցում։
Կարծիքներ