Անհետ կորած անձանց ընտանիքի անդամների բուժօգնությունը կկազմակերպվի անվճար

Անհետ կորած անձանց ընտանիքի անդամների բուժօգնությունը կկազմակերպվի անվճար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 18-ին հրապարակված «ճանապարհային քարտեզի» իրականացման շրջանակում ընդունվել է որոշում, որի համաձայն՝ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած անձանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, երեխա, քույր, եղբայր) բժշկական օգնությունը կկազմակերպվի պետական պատվերի շրջանակներում. ծախսերը կհոգա

ՀՀ առողջապահության նախարարությունը։

Ծառայությունից օգտվելու համար նշված խմբերը պետք է բժշկական կազմակերպության տրամադրած տեղեկանքը և դիմումը ուղարկեն [email protected] հասցեին: Անհրաժեշտ փաստաթղթերն են`

_Անձնագրի պատճեն

_Անհետ կորածի տվյալներ (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ)

_Բժշկական միջամտության, հետազոտության անհրաժեշտության վերաբերյալ տեղեկանք

_Հասցե

_Հեռախոսահամար

Այլ մանրամասներ ճշտելու համար կարող եք զանգահարել Առողջապահության նախարարության թեժ գիծ` 80-03 հեռախոսահամարով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում