«Նաֆտոգազը» խոստովանել է, որ «Գազպրոմը» չի խախտել պայմանագիրը՝ դադարեցնելով գազի տարանցումը

«Նաֆտոգազը» խոստովանել է, որ «Գազպրոմը» չի խախտել պայմանագիրը՝ դադարեցնելով գազի տարանցումը

«Գազպրոմն» իրավունք ունի դադարեցնել բնական գազի ֆիզիկական տարանցումը Ուկրաինայի տարածքով, դա նախատեսված է Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև գործող տարանցման պայմանագրով:

Այս մասին ուրբաթ օրը Facebook-ում հայտարարել է «Ուկրաինայի Նաֆտոգազ» ընկերության ղեկավար Յուրի Վիտրենկոն:

Հոկտեմբերի 1-ից «Գազպրոմը»՝ «Բալկանյան հոսք» գազամուղով («Թուրքական հոսքի» շարունակությունը) և հարավ-արևելյան եվրոպական խողովակաշարերով սկսեց Հունգարիային գազ մատակարարել երկարաժամկետ պայմանագրով, որը կնքվել էր սեպտեմբերի 27-ին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր հոլդինգը, ընդհանուր առմամբ կնքվել էր երկու պայմանագիր՝ մինչեւ 4,5 միլիարդ խորանարդ մետր տարեկան։ Պայմանագրերից յուրաքանչյուրի ժամկետը 15 տարի է"

Հետևեք մեզ նաև Տելեգրամում