Երևան ժամանած ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչները քննարկումներ կունենան ՀՀ ԶՈւ ներկայացուցիչների հետ
Հայաստան են ժամանել ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ:Այդ մասին տեղեկանում է Հայաստանում ԱՄն դեսպանության տարածած հաղորդագրությունից:
«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ողջունում է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսին և պ-ն Պատրիկ Պրայորին Երևանում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նրանք հանդիպելու են ՀՀ պետական պաշտոնյաների և զինված ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան պաշտպանական և անվտանգային հարաբերությունների ամրապնդման հեռանկարները։
Կարծիքներ