Իրանը և Պակիստանը ռազմածովային համատեղ վարժանքներ են անցկացնում

Իրանը և Պակիստանը ռազմածովային համատեղ վարժանքներ են անցկացնում

Իրանի ու Պակիստանի ռազմածովային ուժերն այսօր համատեղ վարժանքներ են անցկացնում Իսլամական Հանրապետության՝ Պարսից և Օմանի ծոցերում: Այս մասին տեղեկանում ենք իրանական Tasnim գործակալությունից:

Համատեղ ռազմածովային վարժանքների գծով խոսնակ կապիտան Ռեզա Շայբանին հայտարարել է, որ դրանք նպատակ ունեն երկու երկրների միջև խթանելու մարտական կարողություններն ու փոխանակելու ռազմական փորձառությունը և գիտելիքը:

Վերջին տարիներին Իրանի ու Պակիստանի ռազմածովային ուժերը խորացնում են համագործակցությունը՝ մի քանի համատեղ զորավարժություններ անցկացնելով Հնդկական օվկիանոսում և Օմանի ծոցում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում