Վատիկանը հայտարարել է, որ պաշտոնաթող Պապ Բենեդիկտոս XVI-ի առողջական վիճակը վատթարանում է

Վատիկանը հայտարարել է, որ պաշտոնաթող Պապ Բենեդիկտոս XVI-ի առողջական վիճակը վատթարանում է

Հռոմի պաշտոնաթող Պապ Բենեդիկտոս XVI-ի վիճակը տարիքի պատճառով վատթարացել է, բժիշկները մշտապես հսկում են նրան, հայտնել է Վատիկանի մամուլի ծառայության տնօրեն Մատեո Բրունին:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը:

Վատիկանի խոսնակը հայտնել է նաև, որ Հռոմի Ֆրանցիսկոս Պապն այցելել է իր նախորդին Վատիկանի վանքերից մեկում, որտեղ Բենեդիկտոս XVI-ն ապրում է 2013 թ.-ին պաշտոնաթող լինելուց հետո:

Հաղորդվում է, որ իրավիճակն այս պահին հսկողության տակ է, Բենեդիկտոս XVI-ը գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հավատացյալներին խնդրել է աղոթել Բենեդիկտոս XVI-ի համար:

«Հիշեք, նա շատ հիվանդ է, եկեք խնդրենք Տիրոջը, որ մխիթարի նրան և մինչև վերջ աջակցի նրան Եկեղեցու հանդեպ սիրո այս վկայության մեջ», - ասել է Ֆրանցիսկոս պապը։

2013 թվականի փետրվարի 11-ին Բենեդիկտոս XVI-ը հայտարարեց Սուրբ Պետրոսի գահից հրաժարվելու իր որոշման մասին՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով։ Նա 600 տարվա ընթացքում գահից հրաժարված առաջին Հռոմի պապն էր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում