«Հին ու նոր Գյումրի»-ն բարեգործական ներկայացումներով Հայաստանի սահմանամերձ համայնքներում է

«Հին ու նոր Գյումրի»-ն բարեգործական ներկայացումներով Հայաստանի սահմանամերձ համայնքներում է

«Հին ու նոր Գյումրի» թատերախմբի այցելությունները մարզեր և Արցախ աշխարհ 2021 թվականի օգոստոսի 1-ից կրկին վերսկսվել են:

Օգոստոսի 1-ին թատերախումբը ելույթ ունեցավ սահմանամերձ Բերդ քաղաքում:

Հաջորդ ներկայացումը Իջևան քաղաքում էր, հանդիսատեսի շարքերում էին նաև զինվորները:

Մեկօրյա դադարից հետո թատերախումբն ուղևորվեց Սպիտակ քաղաք: Ներկայացումների շարքը եզրափակվեց Արարատ քաղաքում

Թատերախումբը ձևավորվել է 2009 թվականին՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ռաֆայել Խառատյանի նախաձեռնությամբ: Այն համալրված է ճանաչված, վաստակաշատ արտիստներով: 

Թատերախումբն այս տարիներին ելույթներ է ունեցել Հայաստանի և Արցախի գրեթե բոլոր մշակութային օջախներում, այդ թվում՝ Շուշիում: Համավարակով և պատերազմով պայմանավորված՝ շուրջ մեկ տարի էր՝ հյուրախաղերը դադարեցվել էին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում