Որքա՞ն դրամական միջոցներ և ինչ գույք ունի ՀՀ վարչապետը
FreeNews-ն ուսումնասիրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարագիրն ու պարզել, թե որքան դրամական միջոցներ և ինչ գույք ունի նա:
Այսպես, վարչապետը 2019թ-ի սկզբին բանկային հաշվին ունեցել է 5.07 եվրո, 297 ԱՄՆ դոլար և 276 հազար ՀՀ դրամ: Դե իսկ տարվա ավարտին նրա կարողությունը կազմել է 319 ԱՄՆ դոլար և 3.333.423 ՀՀ դրամ:
Որպես կանխիկ դրամ Փաշինյանը տարվա սկզին հայտարարագրել է 1.800 ԱՄՆ դոլար և 790.000 ՀՀ դրամ: Տարվա ավարտին նրա դրամական միջոցները նույնն են եղել:
Վարչապետն ունի 2011թ-ին արտադրված մեկ «HYUNDAI» մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց: Անշարժ գույքի հետ կապված տվյալներ հայտարարագրում նշված չեն:
Փաշինյանի եկամուտները գոյացել են աշխատանքի վարձատրությունից՝ 11,644,725 ՀՀ դրամ, գույքի (բացառությամբ դրամական միջոցների) օտարումից՝ 4,550,000 ՀՀ դրամ և 2,406,865 ՀՀ դրամ գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործումից, հեղինակային իրավունքից:
Կարծիքներ