Հալեպի հարավում ահաբեկիչների հարձակման զոհ են դարձել երեք սիրիացի. Al-Hadath

Հալեպի հարավում ահաբեկիչների հարձակման զոհ են դարձել երեք սիրիացի. Al-Hadath

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը շաբաթ օրը պատանդ է վերցրել գյուղատնտեսական արտելի 29 աշխատակցի, որոնք Հալեպից հարավ Խանասիր անապատում տրյուֆել էին հավաքում։ Այս մասին հայտնում է Al-Hadath հեռուստաալիքը՝ վկայակոչելով ականատեսներին։

Ըստ աղբյուրի՝ զինյալները սպանել են երեք գերու, իսկ 26 մարդ, այդ թվում՝ մի քանի կանայք, տարվել են անհայտ ուղղությամբ։

Al-Hadath-ի տվյալներով՝ հունվարից ահաբեկիչների կողմից սպանվել է 139 սիրիացի, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են։ Մարտի 3-ին Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը հատուկ նշանակության ջոկատներ է ուղարկել Դեր Զոր, որոնք իրականացնում են Բադիա ալ-Շարքիա անապատում ԴԱԻՇ-ի բազաների ոչնչացման գործողություն։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում