Կյանքից հեռացել է դրամատուրգ, բեմադրիչ Ռուբեն Մարուխյանը
Հայաստանի թատերական գործիչների միությունից տեղեկացնում են, որ կյանքից հեռացել է դրամատուրգ, բեմադրիչ Ռուբեն Մարուխյանը։
«Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է դրամատուրգ, բեմադրիչ Ռուբեն Մարուխյանը։
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ռ.Մարուխյանի հարազատներին և գործընկերներին։»,- ասված է հայտարարության մեջ:
Ծնվել է 1934թ. նոյեմբերի 15-ին, Երևանում: 1960թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը:
Աշխատել է Հայաստանի ԳԱ արվեստի ինստիտուտում` որպես կրտսեր գիտաշխատող: 1960-70թթ աշխատել է որպես ռեժիսոր Հայաստանի պետական հեռուստատ-ռադիոընկերության մանկական և երիտասարդական հաղորդումների խմբագրությունում, որտեղ ստեղծել է տասնյակ մանկական հաղորդումներ, հեռուստաբեմադրություններ:
Հեղինակել է «Ամենալավ տունը», «Իսկական ընկեր», «Խոսող ձուկը», «Ծաղրածու», «Չիկարելիի արկածները», «Մկնիկը» և այլ պիեսներ, մի շարք հեքիաթներ, ժողովածուներ, վիպակներ, որոնց մի մասը թարգմանվել են ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն և այլ լեզուներով:
1974թ-ից հեռուստառեժիսուրա, դերասանի վարպետություն, դրամատուրգիա էր դասավանդում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, պրոֆեսոր է: 1978թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է:
Հանդիսանում է նաև Հայաստանի ժուռնալիստների և թատերական գործիչների միությունների անդամ:
Արժանացել է պարգևների և կոչումների արվեստի և մշակույթի բնագավառում: 2015թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար:
Կարծիքներ