Վահան Քերոբյանը կմեկնի Քաթար

Վահան Քերոբյանը կմեկնի Քաթար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին և նույն գերատեսչության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր–Իսահակյանին մարտի 9-11-ը գործուղում է Քաթարի Պետություն` Դոհա։

Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում:

Քերոբյանն ու Տեր–Իսահակյանը Դոհա կմեկնեն ոլորտային գործընկեր նախարարների հետ առևտրատնտեսական ոլորտում համագործակցության հեռանկարները քննարկելու և Քաթարի Պետության գյուղատնտեսական և բնապահպանական 9-րդ միջազգային ցուցահանդեսին՝ հայկական ազգային տաղավարով մասնակցելու նպատակով։

Նրանց վերադարձից հետո էկոնոմիկայի նախարարը պետք է եռօրյա ժամկետում հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում