«Վահագնի Սիթի»-ն առավելության հասավ «Ուրարտու»-ի նկատմամբ. Բասկետբոլի Ա լիգա
Հայաստանի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում կայացած «Ուրարտու»-«Վահագնի Սիթի» խաղում հաղթանակն ուղեկցեց հյուրերին՝ 88-69 հաշվով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին քառորդն ավարտվեց հավասար հաշվով, իսկ մյուս 3 քառորդում ուժեղ էր «Վահագնի Սիթին»:
Խաղում ամենաարդյունավետը «Ուրարտուից» Լոգան Պրիմերանոն էր՝ վաստակած 29 միավորով: Նա նաև 9 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 6 արդյունավետ փոխանցում:
Այս հաղթանակից հետո «Վահագնի Սիթին» 22 միավորով առաջատարն է, իսկ «Ուրարտուն» 20 միավորով երրորդն է:
Կարծիքներ