Հայտնի են դարձել Grammy մրցանակի հավակնորդները

Հայտնի են դարձել Grammy մրցանակի հավակնորդները

ԱՄՆ ձայնագրման արվեստի ազգային ակադեմիան երգչուհիներ Ֆիբի Բրիջերսին և Նոա Սայրուսին ընդգրկել է Grammy երաժշտական մրցանակի հավակնորդների ցանկում՝ «Լավագույն նոր կատարող» անվանակարգում:

Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով մրցանակաբաշխության կայքը, նրանց հետ միասին նույն անվանակարգում առաջադրվել են Ինգրիդ Էնդրեսը, Չիկան (Ջեյն Օրանիկա), Դի-Սմոուքը (Դենիել Ֆարիս), Դոջա Քեթը, Մեգան Թի Ստալիոնին և կանադացի դիջեյ Կայտրանադան (Լուի Սելեստին):

Անցյալ անգամ այս անվանակարգում մրցանակի էր արժանացել երգչուհի Բիլլի Այլիշը:

«Գրեմմիի» 63-րդ մրցանակաբաշխությունը կկայանա հունվարի 31-ին և կհեռարձակվի CBS հեռուստաընկերությամբ տեղի ժամանակով 20:00-ին (երևանյան՝ փետրվարի 1-ի 05:00-ին):
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում