Դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորվել է հանձնաժողով

Դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորվել է հանձնաժողով

Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթն անցկացնելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարի 01.03.2023 թ. թիվ 191-Ա հրամանով ձևավորվել է հանձնաժողով և հաստատվել դրա անհատական կազմը:

Հանձնաժողովի նախագահն է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Հանձնաժողովում ընդգրկված են ԿԳՄՍՆ հանրակրթության, իրավաբանական և անձնակազմի կառավարման վարչությունների աշխատակիցներ, ինչպես նաև Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի ու Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի ներկայացուցիչներ:

ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման հավելվածով հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման» կարգի 24-րդ կետի պահանջի համաձայն՝ ներկայացվում է մասնագիտական հանձնաժողովի հետ (ըստ անհրաժեշտության) կապ հաստատելու համար նախատեսված հեռախոսահամարը (+374-10-599-661) և հավակնորդի զարգացման ծրագիրը ներկայացնելու համար նախատեսված էլեկտրոնային փոստի հասցեն ([email protected]):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում