ԱՄՆ-ը, եթե ֆինանսավորումը հաստատվի, մի քանի օրից կարող է զենք մատակարարել Կիևին
ԱՄՆ-ը, եթե Կոնգրեսը հավանություն տա Ուկրաինային ռազմական աջակցության համար լրացուցիչ միջոցների հատկացմանը, մի քանի օրվա ընթացքում կկարողանա զենք մատակարարել։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը։
«Մենք ակնկալում ենք, որ մի քանի օրվա ընթացքում կարող ենք օգնություն տրամադրել»,- ասաց նա՝ ի պատասխան հարակից հարցի։
Միաժամանակ Ռայդերը նշել է, որ մատակարարումները սկսելու համար անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան օրինագիծը ստանա օրենքի ուժ։
Կարծիքներ