ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը փետրվարի 28-ին կայցելի Ղազախստան
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը փետրվարի 28-ին կայցելի Ղազախստան։ Այս մասին ուրբաթ հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Այցը տեղի կունենա փետրվարի 28-ին։ Հաղորդվում է, որ սա առաջին պաշտոնական այցն է Ղազախստան։
Սպասվում է, որ պետքարտուղարին կընդունի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և կհանդիպի Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեյբերդիի հետ։ Նույն օրը Աստանայում, պետքարտուղարի մասնակցությամբ, կկայանա Կենտրոնական Ասիայի երկրների և ԱՄՆ-ի արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը C5 + 1 ձևաչափով։
Կարծիքներ