Չինաստանը կոչ է արել կարգավորել հումանիտար ճգնաժամը Ուկրաինայում և կանխել դրա էսկալացիան
Չինաստանը կոչ է անում կարգավորել Ուկրաինայում հումանիտար ճգնաժամը և կանխել դրա էսկալացիան։ Այս մասին ասվում է Ուկրաինայի ճգնաժամի քաղաքական կարգավորման վերաբերյալ ՉԺՀ-ի դիրքորոշմամբ փաստաթղթում։
«Անհրաժեշտ է լուծել հումանիտար ճգնաժամը: Բոլոր միջոցները, որոնք նպաստում են հումանիտար ճգնաժամի մեղմացմանը, պետք է խրախուսվեն և աջակցվեն: Մարդասիրական գործողությունները պետք է իրականացվեն չեզոքության և անկողմնակալության սկզբունքների համաձայն՝ հումանիտար հարցերի քաղաքականացումը կանխելու համար». ասված է Չինաստանի ԱԳՆ-ն ուրբաթ օրը տարածված փաստաթղթում:
Կարծիքներ