Շոլցը հայտարարել է սպառազինության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու Գերմանիայի և Հնդկաստանի ծրագրերի մասին

Շոլցը հայտարարել է սպառազինության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու Գերմանիայի և Հնդկաստանի ծրագրերի մասին

Գերմանիան և Հնդկաստանը ծրագրում են խորացնել համագործակցությունը սպառազինության ոլորտում։ Այս մասին շաբաթ օրը Նյու Դելիում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Գերմանական տեխնոլոգիաների որակը նույնպես բարձր է ճանաչվում այս ոլորտում հնդիկ գործընկերների կողմից», - ասել է Շոլցը: Միաժամանակ նա ընդգծել է, որ կողմերը ցանկանում են ընդլայնել փոխգործակցությունը աշխատանքային հարաբերություններում։»։ Գերմանիայի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ քննարկվել են նաեւ որոշ նախագծեր, սակայն նա մանրամասներ չի հայտնել։

Մոդին վստահեցրել է, որ անվտանգության և պաշտպանության ոլորտում Գերմանիայի հետ համագործակցությունը համարում է ռազմավարական գործընկերության կարևոր մաս։ Այստեղ, ըստ նրա, դեռ չօգտագործված ներուժ կա։

Շոլցն այժմ երկօրյա այցով Հնդկաստանում է։ Հնդկաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ կանցլերին ուղեկցում են բարձրաստիճան պաշտոնյաներ եւ ներկայացուցչական գործարար պատվիրակություն։

Նախատեսվում է, որ կանցլերը, բացի Նյու Դելիից, կայցելի Բանգալոր։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում