Ինչու էին Արայիկ Հարությունյանին ու Ռուբեն Վարդանյանին կանչել Մոսկվա և ինչ եղավ արդյունքում
Ինչպես օրեր առաջ հայտնեցինք, Ռուբեն Վարդանյանն ազատվեց զբաղեցրած՝ Արցախի պետնախարարի պաշտոնից։ Այս մասին գրում է MediaNews-ը։
Ըստ կայքի՝ Ռուբեն Վարդանյանի հրաժարականը Բաքուն պահանջում է նրա նշանակման օրերից՝ նրան համարելով Մոսկվայից գործուղված։ Անցած շաբաթ էլ Մյունխենում Ադրբեջանի նախագահը հայտարարեց՝ Արցախի ժողովրդի հետ կխոսի, եթե Ռուբեն Վարդանյանը հեռանա։ Վարդանյանն ավելի վաղ էր հայտարարել, թե հրաժարական չի տա, սակայն նա ազատվեց նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով։
Ի դեպ, պաշտոնից իր ազատման պատճառները Ռուբեն Վարդանյանը փորձում է կապել Հայաստանի հետ, թե իբրև Հայաստանից են պահանջել, որպեսզի իրեն ազատեն զբաղեցրած պաշտոնից։
Սակայն ամեն բան ավելի քան պարզ է, դեռևս փետրվարի սկզբին Ռուբեն Վարդանյանն ու Արայիկը Հարությունյանը մեկն էլ էին Մոսկվա։ Համաձայն մամուլի հրապարակումների նրանք Մոսկվա էին մեկնել իրենց միջև ծագած տարաձայնությունները հարթելու ու ԼՂ-ում ներքաղաքական առկա խնդիրները լուծելու համար։ Իսկ Մոսկվայից վերադառնալուց հաշված օրեր անց Արայիկ Հարությունյանը հեռացնում է Ռուբեն Վարդանյանին զբաղեցրած պաշտոնից։
Ինչպես գրում է լրատվականը՝ ավելի քան ակնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանին Արայիկ Հարությունյանը պաշտոնից հեռացրել է հենց Մոսկվայի պահանջով։
Կարծիքներ